Green Book Podcast

(#4) Green Book podcast: Հարություն Ալպետյանը՝ Հայաստանում և աշխարհում աղբի կառավարման անհրաժեշտության մասին

April 24, 2023
(#4) Green Book podcast: Հարություն Ալպետյանը՝ Հայաստանում և աշխարհում աղբի կառավարման անհրաժեշտության մասին
Green Book Podcast
More Info

Apr 24, 2023

«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։

Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Անուշ Ալեքսանյանը և Սերգեյ Խաչատրյանը զրուցում են թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանի հետ:

Հարություն Ալպետյանը ծրագրերի ղեկավար և դասախոս է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնում։ 

Փորձագետի ներկայիս աշխատանքն ուղղված է խթանելու անցումը դեպի շրջանաձև տնտեսություն՝ իրազեկման, կրթության, նորարարության, միջոլորտային համագործակցության և քաղաքականության բարեփոխումների միջոցով։ Ալպետյանի աշխատանքային շրջանակն ընդգրկում է ազգային քաղաքականություն և ռազմավարություն, պատասխանատու սպառման և արտադրության մոդելներ, թափոնների կառավարման և աղբավայրերի շահագործման պլանավորում, վարքագծի փոփոխություն և այլ թեմաներ։

Զրույցի առանցքային թեմաներն են՝

- Ինչպե՞ս է կատարվում աղբի՝ որպես երևույթ առաջացումը։

- Ինչպիսի՞ վտանգ են ներկայացնում թափոններն աշխարհում և Հայաստանում։

- Ինչպե՞ս է կատարվում թափոնների վերամշակումը և արդյո՞ք այդ գործընթացն արդյունավետ է։ Հայաստանում իրականացվո՞ւմ է վերամշակում և ի՞նչն է վերամշակվում։

- Կարծես թե մենք ունենք խնդիր արդեն իսկ առկա աղբի և աղբավայրերի, ինչպես նաև օր-օրի ավելացող աղբի հետ։ Ի՞նչ լուծումներ կան, որո՞նք են առաջիկա քայլերը։ Ինչպե՞ս է իրականացվում թափոնների ոչնչացումը և կուտակման կանխարգելումը։

- Ապագայում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվելու թափոնների կուտակման կանխարգելման վերաբերյալ։

- Ինչպե՞ս է կատարվում թափոնների հավաքումը և ինչպե՞ս է ճիշտ կազմակերպել թափոնների հավաքում։

- Ինչպե՞ս է կատարվում աղբի դասակարգումը։

- Ո՞րն է երկրորդային հումքի սահմանումը։

- Ինչո՞վ է որոշվում թափոնների վտանգավորությունը և քանի՞ դասի է այն բաժանվում:

- Ովքե՞ր են հիմնական պատասխանատուները և ի՞նչ կարող ենք մենք անել։

«Կանաչ գիրք» ծրագիրն իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։

Show Notes