Green Book Podcast

(#8) Green Book podcast: Կարեն Դերձյանը՝ էլեկտրական մեքենաների արդյունավետության և ապագայի մասին

May 13, 2023

More Info

«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։

Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Արինա Հունանյանը և Անուշ Ալեքսանյանը զրուցում են էլեկտրամոբիլության փորձագետ (e-mobility expert) Կարեն Դերձյանի հետ։

Կարեն Դերձյանը 2018թ-ին հիմնադրել և ղեկավարել է «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագիրը, որը 3 տարի շարունակ Հայաստանի միակ և ամենամեծ լիցքավորման կայանների ցանցն էր, և հիմք դարձավ էլեկտրամոբիլների մասին հետաքրքրության շեշտակի աճի և լիցքավորման կայանների շուկայում մրցակցային դաշտի ձևավորման համար։ 

2019թ-ին հիմնադրել է Չարջերս ՍՊԸ-ն (Chargers.am), որը հանդիսանում է էլեկտրամոբիլների լիցքավորման սարքավորումների ողջ սպեկտրով Հայաստանյան շուկայի առաջատարը։ Ընկերության հիմնական ուղղություններն են՝ լիցքավորման սարքավորումների ներկրումը, մեծածախ և մանրածախ վաճառքը, մասնագիտացված սպասարկման կենտրոնը և տեղադրման պրոֆեսիոնալ ծառայությունը։

Կարենը 2023թ-ին  հիմնադրել է Cuprum Charging USA կորպորացիան (California, USA), որի հիմնական նպատակն է միջազգային շուկա հանել Հայաստանում ստեղծած և այս պահին սերտիֆիկացման փուլում գտնվող լիցքավորման կայանները, նպաստելով Հայաստանի՝ որպես էլեկտրամոբիլային ուղղությամբ արտադրող երկրի դիրքավորմանը։

Զրույցի առանցքային հարցերն են՝ 

- Որքանո՞վ են էլեկտրական մեքենաներն արդյունավետ:

- Կփոխի՞ արդյոք էլեկտրական մեքենան մարդու ապրելակերպը։

- Ե՞րբ ամբողջ աշխարհը ողողված կլինի էլեկտրական մեքենաներով։

- Էլեկտրական մեքենաներն ի՞նչ վնասներ են հասցնում շրջակա միջավայրին։

- Արդյո՞ք տնտեսապես ավելի բարենպաստ է էլեկտրական մեքենաների վարումը:

Show Notes