
Green Book Podcast
Series of podcasts about the environment, climate change, climate actions, green technologies and more.
Green Book Podcast
(#9) Green Book podcast: Արսեն Գասպարյանը՝ բուսաբանական այգիների դերի ու բուսաբանի մասնագիտության մասին
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Վիլյամ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոցի աշակերտներ Նոնան և Մանեն զրուցում են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի հետ։
Զրույցի առանցքային հարցերն են՝
- Առհասարակ ի՞նչ նշանակություն ունեն բուսաբանական այգիները։
- Պետությունը որևէ կերպ նպաստու՞մ է Հայաստանում այգիների բարելավմանը ու մասնագետների ավելացմանը:
- Հայտնի է, որ բուսաբանական այգիները նաև կրթական դեր են կատարում։ Կխնդրենք մի փոքր պարզաբանել։
- Ի՞նչ կապ ունեն միմյանց հետ բուսաբանական այգին և կլիմայի փոփոխությունը։
- Շա՞տ են արդյոք Հայաստանում բուսաբանները։