
Green Book Podcast
Series of podcasts about the environment, climate change, climate actions, green technologies and more.
Green Book Podcast
(#13) Green Book podcast: Նորայր Բենօհանյանը` շրջակա միջավայրի վրա արտադրության ազդեցության մասին
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Սերգեյ Խաչատրյանը և Մանե Գրիգորյանը զրուցում են Հայաստանի ամերիկյան համալսարանում բնապահպանական գիտությունների առարկաների դասախոս Նորայր Բենօհանյանի հետ:
Նորայր Բենօհանյանը Յակոբեան բնապահպանական կենտրոնի էներգաարդյաւնավետության ու վերականգնվող էներգիայի վերաբերյալ ծրագրերի համակարգողն է։
Զրույցի առանցքային հարցերն են՝
- Ինչպե՞ս է արտադրությունն ազդում շրջակա միջավայրի վրա, հողի, ջրի և մթնոլորտի վրա։
- Ինչպե՞ս նվազեցնել գործարանների կողմից վնասը և աղտոտումը։
- Արտադրություն նշանակում է երկրի բնական ռեսուրսների օգտագործում։ Այդ դեպքում ինչպե՞ս կառավարել այդ ռեսուրսների օգտագործումը, որ այն չվնասի բնության գործընթացներին։
- Ի՞նչ ռիսկեր են սպասվում ապագայում։