.jpg)
Green Book Podcast
Series of podcasts about the environment, climate change, climate actions, green technologies and more.
Green Book Podcast
(#15) Green Book podcast: Ալեն Ամիրխանյանը`«Կանաչ գործարքի» նշանակության և հեռանկարների մասին
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Մանե Գրիգորյանը և Արինա Հունանյանը զրուցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի հետ։
Ալեն Ամիրխանյանը 2014թ. հիմնել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և հանդիսանում է վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ բակալավրի և մագիստրատուրայի բաժիններում։
Զրույցի առանցքային հարցերն են՝
- Ի՞նչ է նշանակում «Կանաչ գործարք» և ինչո՞ւ է այն կանաչ։
- Ի՞նչ սեկտորներ են ներառված։
- Ի՞նչ է նշանակում «Կանաչ գործարքը» Հայաստանի համար։
- Հայաստանի բնակիչներն ինչպե՞ս կարող են օգտվել «Կանաչ գործարքից»։
- Նշեք մի տեղական՝ օրինակ Սևանի խնդիրը, որը ցույց է տալիս «Կանաչ գործարքի» օգուտները։