Green Book Podcast

(#22) Green Book podcast: Գայանե Գաբրիելյանը` կլիմայի փոփոխության քաղաքականության մասին

Green Book

«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։

Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Ռաֆայել Վարդանյանն ու Արինա Հունանյանը զրուցում են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի հետ։

Զրույցի առանցքային հարցերն են՝ 

- Կլիմայի փոփոխությունը կամ բնապահպանական խնդիրներն ավելի երկարաժամկետ հատվածում են սրվելու։ Արդյո՞ք ներգրավում եք երիտասարդությանը՝ ծրագրերի և քաղաքականությունների ձևավորման գործընթացում։

- Որո՞նք են Հայաստանի ոլորտային քաղաքականության հիմնական գերակայությունները։

- Հաշվի առնելով, որ կլիմայի փոփոխությունը չունի սահմաններ, ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարվում։

- Արդյո՞ք հասարակությունը որևէ ձևով խանգարում կամ օգնում է արդեն իսկ կազմված ծրագրերի և քաղաքականության իրագործմանը։ Սիրով կլսենք Ձեր 3 խորհուրդները՝ ունկնդիրներին։